‘
Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Ֆալկը չի մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հետ տնային հանդիպմանը,- հաղորդում է ԴՖՖ-ի կայքը:
«Կոպենհագենի» 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի՝ ԱՊՕԷԼ-ի հետ խաղի ժամանակ: Ֆալկը հարված է ստացել գլխին:
Լիխտենշտեյնի հետ օգոստոսի 31-ին կայացած ընկերական խաղում Ռասմուսը դանիացիների պահեստայինների նստարանին էր:
Դանիա — Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին:
‘