‘Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը’

584

Դանիայի հավաքականի և ֆրանսիական «Թուլուզի» հարձակվող Մարտին Բրեյտվեյտը վնասվածք է ստացել և չի կարող մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը:

Ինչպես հայտնում են դանիական լրատվամիջոցները, Բրեյտվեյտի փոխարեն հավաքական է հրավիրվել «Կոպենհագենի» հարձակվող Անդրեաս Կորնելիուսը:

Վերջինս սեպտեմբերի 3-ին երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելու է Ռուսաստանի նույն տարիքայինների ընտրանու հետ խաղին:

Հիշեցնենք, որ Դանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Կոպենհագենում, սեպտեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: 

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով երիտասարդ ամուսինները և նրանց 40 օրական դուստրը մահացել են’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կայցելի Հայաստան’