‘
Դանիան որոշել է Իրաք ուղարկել F-16 յոթ օդանավ՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար: Այդ մասին ուրբաթ հայտարարել է երկրի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիտը:
Դանիան միացել է Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարող դաշինքին:
Թորնինգ-Շմիտի խոսքով՝ իր կառավարությունը ստացել է խորհրդարանական մեծամասնության համաձայնությունը՝ ուղարկելու չորս ռազմական օդանավեր՝ անմիջականորեն գործողությանը մասնակցելու համար, և երեք պահեստային ինքնաթիռ՝ սպասարկող անձնակազմով, ընդհանուր առմամբ՝ 250 մարդ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘