Նիդերլանդների հավաքականը մրցաշարի ավարտից հետո թիմի մարզաշապիկները կվաճառի առցանց հարթակներում։
Նույն նախաձեռնությամբ հանդես է եկել Դանիայի հավաքականը։
Ամբողջ շահույթը կուղղվի Կատարում աշխատող միգրանտներին: Հաշվի են առնվում նրանք, ովքեր մասնակցել են Աշխարհի առաջնության համար նախատեսված մարզադաշտերի կառուցմանը։
Նախկինում հոլանդացիներն արդեն մասնակցել են նմանատիպ ակցիայի։ Լեհաստանի ու Բելգիայի դեմ խաղերից հետո հավաքվել էր 50 հազար եվրո։