Դանիայում ցուցարարներն այրել են Ղուրանը Եգիպտոսի դեսպանատան մոտ

393

Երեքշաբթի Կոպենհագենում հինգ ցուցարարներ այրել են Ղուրանը , Եգիպտոսի դեսպանատան առջև, հաղորդել է Reuters գործակալությունը։

Սա արդեն աջ արմատական «Դանիացի հարենասերներ» խմբի երրորդ նմանատիպ ակցիան էր, նախորդները տեղի էին ունեցել հուլիսի 21-ին և 24-ին։

Թագավորության ԱԳՆ-ն այդ առթիվ հայտարարել է, որ սուրբ գրքի և կրոնական խորհրդանշանների ոչնչացումն ամոթալի և դատապարտելի գործողություն է։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ երկրում դավանանքի ազատություն է, և շատ հպատակներ իսլամ են դավանում։ Միաժամանակ, գերատեսչությունը նշել է, որ «անհրաժեշտ է հարգել կարծիքներ արտահայտելու և հավաքների ազատությունը»։

Իսլամական շատ երկրներ դատապարտել են Ղուրանի հրկիզումը Դանիայում և Շվեդիայում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դա անվանել է «ժամանակակից անկրթության» արտահայտություն։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան վճռականապես դատապարտում է մուսուլմանների համար սրբազան Ղուրանն այրելու ակցիաները, որոնք ոչ միայն վիրավորում են միլիարդավոր մուսուլմանների, այլև վնաս են հասցնում համատեղ կեցության մշակույթին ու խաղաղությանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Դանիայում Ղուրանն այրելու և համանման ծայրահեղական ակտերը։ Ցանկացած կրոնի հանդեպ անհարգալի վերաբերմունքը տեղին չէ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը գերազանցել է իր լիազորությունները
Հաջորդ հոդվածըՄոլդովան կկրճատի Ռուսաստանի դեսպանատան անձնակազմը