‘
Դանիայի իշխանությունները ևս մտադիր են բոյկոտել այս տարվա ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Լարս Ռոկե Ռասմուսենը:
Դանիացի նախարարները և թագավորական ընտանիքի անդամները չեն մասնակցի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ռասմուսենը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի և մասնավորապես Վլադիմիր Պուտինի դեմ անհրաժեշտ է վարել կոշտ քաղաքականություն, որը կհանգեցնի ամենաթողության վերացմանը:
‘