Դանիան 8 անընդմեջ հաղթանակից հետո նվաճեց ԱԱ-2022-ի ուղեգիր

44

Ֆուտբոլի Դանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 8-րդ անընդմեջ հաղթանակից հետո 24 միավորով ապահովեց առաջին տեղը F խմբում եւ նվաճեց Քաթար-2022-ի ուղեգիր՝ երկրորդը Գերմանիայից հետո։ Դանիան 8 խաղում հաղթել է ընդհանուր 27։0 հաշվով։

8-րդ տուրում դանիացիները 1։0 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին։ Երկրորդ տեղի եւ ուղեգրի համար անցումային հանդիպումների համար պայքարը կշարունակեն Շոտլանդիայի եւ Իսրայելի հավաքականները։

ԱԱ-2022, ընտրական փուլ, 8-րդ տուր

F խումբ

Դանիա — Ավստրիա՝ 1։0 (տեսանյութ)

Յոակիմ Մեհլե, 53

Ֆարերյան կղզիներ — Շոտլանդիա՝ 0։1

Լինդոն Դայքս, 86

Իսրայել — Մոլդովա՝ 2։1

Էրան Զահավի, 28, Մունաս Դաբուր, 49 — Յոն Նիկոլաեսկու, 90+5

Հեռացում՝ Օլեգ Ռյաբչուկ, (Մոլդովա), 85, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԻնֆանտինո․ Աշխարհի առաջնությունը հրաշալի մրցաշար է, պետք է ավելի հաճախ անցկացնել
Հաջորդ հոդվածըChessMood Open մրցաշարն ավարտվեց Ալեքսեյ Գոգանովի հաղթանակով