Աշխարհի 11-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը նվաճեց Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված ATP-500 մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում ռուսաստանցի թենիսիստը 5:7, 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց իտալացի Յանիկ Սիներին։
Մեդվեդեւը նվաճեց 16-րդ տիտղոսը կարիերայում։ Նա հաղթել է նաեւ Տոկիոյի, Ուինսթոն-Սեյլեմի, Սիդնեյի, Շանհայի, Սանկտ Պետերբուրգի, Ցինցինատիի, Սոֆիայի, Փարիզի, Տորոնտոյի, Մալյորկայի, Մարսելի, Վիեննայի, Լոս Կաբոսի մրցաշարերում, ԱՄՆ-ի բաց առաջնությունում, ATP տարվա ամփոփիչ առաջնությունում։
Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո էր։