Դանիլով․ Երրորդ համաշխարհայինն արդեն ակտիվորեն ընթանում է

94

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի կարծիքով՝ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն հիբրիդայինից անցել է ակտիվ փուլ։

«Եթե որևէ մեկը կարծում է, թե երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվել, ապա դա մեծ սխալ է,- ասել է նա անվտանգության հարցերով Կիևյան համաժողովում։- Այն արդեն սկսվել է, որոշ ժամանակ ընթացել է հիբրիդային շրջափուլում, իսկ հիմա մտել է ակտիվ փուլ»։

Մինչդեռ Արևմուտքը պաշտոնապես  հերքում է Ուկրաինայի հակամարտությանն իր ուղղակի մասնակցությունը՝ պնդելով, թե պատրաստ է շարունակել զենքի մատակարարումը Կիևին։ Այնինչ որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում, մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, բազմիցս նախազգուշացրել են, որ Ուկրաինայում որևէ արևմտյան երկրի զինվորի հայտնությունը կնշանակի պատերազմի հայտարարություն Ռուսաստանին և «անմիջապես կդառնա երրորդ համաշխարհային»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիմոնե Ինձագին նոր պայմանագիր կնքեց «Ինտերի» հետ
Հաջորդ հոդվածը«Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզիչին