‘Դանի Ալվեշ. «Ռեալը» տարօրինակ դրության մեջ է հայտնվել’

674

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեշը մեկնաբանելով ընթացիկ մրցաշրջանի առաջին արդյունքները, նշել է.
«Ինձ համար ամենածանր ամիսներն են, որովհետեւ օրգանիզմը դեռ պատրաստ չէ 100 տոկոսով: Այստեղից էլ մկանների հետ կապված որոշ խնդիրներ են լինում: Բայց ամեն ինչ կարգին է, մանավանդ` տեսնելով մեր թիմի մրցելույթները:
Մենք աստիճանաբար շարժվում ենք մեր նպատակին: Առայժմ թիմը իր բարձրագույն խաղամակարդակին չի հասել, փոխարենը կա արդյունք: Սա ամենակարեւորն է:
Թիմում պահպանվել է ժառանգականությունը: Եթե թիմ գար մեկ այլ մարզիչ` այլ գաղափարներով, փիլիսոփայությամբ, ապա մտավախության տեղ կլիներ, որ ինչ-որ բան այնպես չի լինի: Բայց Վիլանովան եւ Գվարդիոլան միշտ մեկ ընդհանրություն են եղել:
Որքան Մադրիդը ետ մնա, այնքան լավ: Իհարկե, տարօրինակ պատկեր է, որ «Ռեալը» 5 խաղում ընդամենը 7 միավոր է վաստակել: Բայց  դա մեզ համար նշանակություն չունի: Մենք պետք է պարզապես օգտվենք իրավիճակից»,- Ալվեշի խոսքն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Նախորդ հոդվածը‘Հայ դիրիժորը բաց նամակ է գրել ադրբեջանցի գործընկերներին ‘
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբամա. Իրանի կառավարությունը շարունակում է աջակցել Դամասկոսի բռնապետին’