‘Դանի Ալվեշ. Ցանկանում եմ ներողություն խնդրել Գվարդիոլայից’

651

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը ալժիրյան Le Buteur պարբերականին տված հարցազրույցում ներողություն է խնդրել Պեպ Գվարդիոլայից:

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլում ես արդեն 26 տիտղոս եմ նվաճել: Որն է նրանցից ավելի հիշարժանը, դժվարանում եմ ասել, ոչ մեկը հեշտ չի տրվել, ամեն մեկի ճանապարհը յուրովի է եղել…. Միգուցե ընդգծեի Եվրոպայի իմ առաջին Սուպերգավաթը, որը նվաճեցի «Սեւիլյայի» հետ: Մենք այն ժամանակ մեծ թիմ դառնալու ճանապարհին կարեւոր քայլ արեցինք: Ափսոս միայն, որ այդ քայլը, ինչպես հետագայում պարզվեց, բավարար չէր:

Գվարդիոլային թիմում մինչեւ հիմա հիշում ենք: Միայն բարի խոսքերով, իհարկե: Անկեղծ ասած, որ նրանից բաժանվելը ուրախ չէր, ցանկացած բաժանում ավելի շուտ բացասական է, քան՝ դրական: Իմ կարծիքով, մենք՝ խաղացողներս Պեպի հանդեպ անարդարացի էինք: Եվ նա, իմ կարծիքով, հեռացավ մեր պատճառով: Մենք ինչ որ պահից դադարեցինք պատասխանատվությամբ վերաբերվել խաղադաշտում մեր աշխատանքին, սկսեցինք ավելի սառը լինել: Պեպը մեզ միշտ պաշտպանում էր, իսկ մենք դրանից օգտվում էինք: Ժամանակը եկավ եւ նա այդ ամենից հոգնեց: Ինչի մասին էլ մեզ ի սրտե ասաց: նա մեր հետ միշտ անկեղծ էր: Մենք մեղավոր էինք, որ նա հեռացավ, ես այժմ դա հասկանում եմ: Եվ ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից»,- ասել է Ալվեշը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը պաշտոնապես դիմել է նաեւ ՀՀԿ-ին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արման Բաբաջանյանին ուղեկցում են Վովա Գասպարյանի տրամադրած մեքենաները’