Բրազիլիայի հավաքականի 39-ամյա եզրային պաշտպան Դանի Ալվեսը պայմանագիր է կնքել մեքսիկական «Պումասի» հետ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դանի Ալվեսը անցած մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրել էր «Բարսելոնայում»՝ 15 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 3 գոլային փոխանցում։
Դանի Ալվեսը հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ նոյեմբեր ունենալ մշտական խաղային պրակտիկա, որպեսզի հրավեր ստանա Բրազիլիայի հավաքականից եւ մասնակցի աշխարհի առաջնությանը։