‘Դանի Ալվեսը կհեռանա «Բարսելոնայից»’

1201

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը մերժել է կատալոնական ակումբի վերջնական առաջարկը եւ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:

31-ամյա ֆուտբոլիստը ստացել է երեք տարվա առաջարկ՝ պայմանով, որ կկարողանա մասնակցել հանդիպումների առնվազն 60 տոկոսին: Այդ մասին հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչ Դինոա Սանտա Աննան,- հաղորդում է Marca-ն: Ֆուտբոլիստն անընդունելի է համարել պայմանները:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից:

Նախորդ հոդվածը‘«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամներ կալանավորվեցին’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը փակ է’