Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Սիեթլ» ակումբն առաջարկ է արել «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին, հաղորդում է իսպանական Marca-ն։
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն ֆուտբոլիստին խորհուրդ է տվել տեղափոխվել «Սիեթլ», որտեղ նա կունենա մշտական խաղաժամանակ նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ։
39-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի երկրորդ կեսում «Բարսելոնայի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։