‘
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճում համերգով հանդես կգա հայնտի դաշնակահար Էդուարդ Կունցը: Կունցը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան: Համերգը կսկսվի Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգի կատարմամբ: Համերգային ծրագրում կհնչեն համաշխարհային դասականների և անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:
‘