‘Դաշնակցությունը որոշել է ընտրություններին մասնակցության իր ձեւաչափը ‘

916

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախագահական ընտրություններում մասնակցության իր ձևաչափի որոշման մասին կհայտարարի վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին, ըստ  «Արմենպրես»-ի, հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովն արդեն ավարտվել է և մենք ունենք որոշում, որի մասին կհայտարարենք վաղը՝ մամուլի ասուլիսի ժամանակ»,- գործակալությանը հայտնել է Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ Գերագույն ժողովում հիմնականում քննարկվել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները: 

Գերագույն մարմնի ժողովին մասնակցել են ՀՅԴ խմբակցության և կազմակերպչական կառույցների անդամները:

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013-ի փետրվարի 18-ին: Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013-ի հունվարի 4-ը` ժամը 18:00-ն:  

Նախորդ հոդվածը‘Զավեշտալի դրվագներ հայ մեկնաբանների «կատարմամբ». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Գարիկ Մանուկյան. Էս ձեր գդալը, էս ձեր բորշչը ‘