Դաշնային խորհրդում առաջարկում են սառեցնել ՌԴ-ն լքած գործարարների ակտիվները

141

Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կուտեպովը հինգշաբթի նամակ է ուղղել Ռուսաստանի փոխվարչապետին ՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Ռուսաստանից հեռացած խոշոր գործարարների և պետական ընկերությունների ղեկավարների ակտիվները սառեցնելու առաջարկով։

Ըստ Կուտեպովի՝ միջոցները ՌԴ տարածքից դուրս բերելը կանխելուն ուղղված քայլերից մեկն էլ միջոցառումների փաթեթն է այն անձանց նկատմամբ, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից կամ թշնամական երկրների քաղաքացիություն ունեն։

Սենատորը նաև առաջարկում է ոչ բարեկամ երկրներից արտասահմանցի ներդրողների սառեցված միջոցներն ուղղել ծածկելու այն ծախսերը, որոնք արվել են Ղրիմի կամրջի, ինչպես նաև «հատուկ ռազմական գործողությունների» գոտում գտնվող տարածքներում կոմունալ և տրանսպորտային ենթակառույցների վերականգնման վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ Լեհաստանը և Ուկրաինան փորձել են հակամարտություն սադրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ