Դաշնային խորհրդում Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին անհույս երազանք են անվանել

144

Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե Ղրիմի պատկանելության հարցը հնարավոր է լուծել ոչ ռազմական ճանապարհով, նրա «անհույս երազանքն» է և դեպքերի բացարձակապես անիրական  զարգացում, հայտարարել է Ղրիմից սենատոր Սերգեյ Ցեկովը։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է Ղրիմի ճակատագիրը լուծել ոչ ռազմական ճանապարհով։ Financial Times թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ Ղրիմի ճակատագիրը միջազգային օրակարգի հարց է դառնում, սակայն «թող ոչ ոք իր ժամանակը չծախսի, եթե Ղրիմի շուրջ որոշումը ենթադրում է, որ այն ՌԴ կազմում է»։

«Դրանք բոլորը դատարկ խոսքեր են, նրա անհույս երազանքները, դեպքերի բացարձակապես ոչ իրական զարգացում։ Ղրիմն ընդմիշտ կմնա ռուսաստանյան, այլ տարբերակ Ռուսաստանի համար երբեք ընդունելի չի լինի»,- ասել է Ցեկովը։

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ Խրուշչովի կողմից Ղրիմի հանձնումը Ուկրաինական ԽՍՀ-ին պատմական խոշոր անարդարություն էր, ինչն շտկվել է 2014 թ․։ Ժամանակն է, որ Զելենսկին հաշտվի դրա հետ»,- ամփոփել է սենատորը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանում Covid-19-ի նոր դեպքերը ռեկորդ են սահմանում
Հաջորդ հոդվածըԱլիևը տեղեկացրել է Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին