‘Դասագրքերի համար ԿԳՆ-ն հոնորար չի տալիս, այլ միայն երաշխավորում է’

643

Կրթության և գիտության նախարարությունը հոնորար չի տալիս ԵՊՀ-ում տպագրվող դասագրքերի հեղինակներին: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԿԳՆ-ի մամլո ծառայությունից, սակայն չկարողացան ասել, թե այդ դեպքում արդյո՞ք հեղինակը շահույթ ստանում է միմիայն գրքի վաճառքից: Միայն ընդգծեցին, որ նախարարությունը ոչ մի դասագրքի համար հոնորար չի տալիս, այլ ընդամենը երաշխավորում է:

«Բուհական դասագիրքը երաշխավորվում է ուսումնական հաստատության կամ գիտխորհրդի կողմից և ներկայացվում նախարարություն, որից հետո դասագիրքը ուղարկվում է փորձաքննության, ստանում է եզրակացություն, որի հիման վրա ԿԳՆ-ն երաշխավորում է դասագիրքը: Վերջին հրամանով դասագրքերը ԿԳՆ-ի կողմից երաշխավորվում են ընդամենը մեկ տարվա գործածության»,- հայտնեցին մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ iLur.am-ը բացահայտել էր, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված և 2012 թվականին ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքում տեղ էր գտել 2008թվականի մարտիմեկյան դեպքերի խեղաթյուրված նկարագրությունը: 

Նախորդ հոդվածը‘HSBC 1.9 մլրդ դոլար կվճարի՝ փողերի լվացմանը աջակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագիր. Ավտոմեքենան ընկել է գետը’