‘Դասադուլավորները բողոքի ակցիա են իրականացնում ԿԸՀ շենքի դիմաց’

1129

Այսօր դասադուլ հայտարարած ուսանողներն այս պահին գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ այժմ տեղի է ունենում նիստ, որից հետո հրապարակվելու են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:

Մինչև այդ դասադուլավորները երթով շարժվել են բոլոր բուհերով ու կոչ արել ուսանողությանը միանալ դասադուլին: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դասադուլավորներին ուղեկցում են սադրիչներ:

Պետական ճարտարագիտական համալսարանում դռները փակել էին ու թույլ չէին տալիս ուսանողներին դուրս գալ: Միայն այն բանից հետո, երբ երթի մասնակիցները շարժվել են դեպի ԿԸՀ, դուռը բացել են:

Նախորդ հոդվածը‘Պաղեստինը պահանջում է ստուգումներ անցկացնել Իսրայելի բանտերում’
Հաջորդ հոդվածը‘Ազնիվ ընդվզման հողի վրա կարող է վառ գույներով ծաղկել ազգայնականության ծաղիկը’