‘
12:51
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց այսօր առավոտից նստադուլ և դասադուլ է սկսել բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը :
Ուսանողն պահանջում է ավելի որակյալ դարձնել կրթությունը ԵՊՀ-ում: Ուսանողի խոսքերով նստացույցը կտևի ամեն օր՝ առավոտյան ժամը 10 -19-ը:
11:09
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց շարունակվում է դասադուլը: Դասադուլավորների հրատապ պահանջն է աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Հիշեցնենք, որ ուսանողները դասադուլը սկսել են փետրվարի 25-ին՝ նախագահի ընտրությունների արդյունքներն անվավաեր ճանաչելու պահանջով, սակայն համալասարանի մոտ տեղի ուենցած միջադեպից հետ, երբ ԵՊՀ ռեկտորի օգնականը դիմել է իր կողմկացիների օգնությանը՝ ասելով «զորքը առաջ բերեք», դասադուլի մասնակիցների պահանջին ավելացավ նաև Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելը:
Որբաթ օրը տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի նիստում, սակայն, նման որոշում չընդունվեց: Ինչպես այդ օրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը,ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելու հիմք չի եղել. «Ռեկտորատը որոշեց, որ նրա պահվածքը դատապարտելի է, բայց բավարար հիմք չէ աշխատանքից ազատելու համար», — ասել էր Կարեն Գրիգորյանը:
Հավելենք նաև, որ դասադուլի մասնակիցնեն այսօր ակցիա կանցկանցնեն նաև Սահմանադրական դատարանի մոտ:
‘