‘Դասադուլավորներին պաշտպանող դասախոսն ազատվել է աշխատանքից’

1285

Պատմաբան, ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ իրեն ազատել են ԵՊՀ-ում աշխատանքից՝ կապելով այդ փաստը նրանով, որ օրեր առաջ պաշտպանել է ԵՊՀ-ում քաղաքացիական ակտիվիստների դասադուլի կոչերը եւ պահանջել համալսարանի ռեկտորի օգնականի հրաժարականը:

«Ժողովուրդ, էս ինչ մանր են սրանք: !
Ուրեմն էն իմ և միացած դասախոսների հայտարարությունը ԵՊՀ ռեկտորի օգնականի ու դասադուլավորների հետ կապված հիշում եք, չէ՞: Էսօր իմացա, որ մարտի կեսերից նախատեսվող դասախոսություններիս համար ամբիոնի կողմից առաջարկված պայմանագիրս չեն հաստատել: Հիմա ես իսկապես ԵՊՀ դասախոս չեմ», — գրել է Միրզոյանը:

Նախորդ հոդվածը‘Կյանքից հեռացել է Iron Maiden խմբի թմբկահար Քլայվ Բարը’
Հաջորդ հոդվածը‘Hitachi-ն նոր տրանսպորտային ռոբոտ է ցուցադրել (ֆոտոշարք)’