‘
Դասադուլավոր ուսանողներն այսօր, ժամը 10:00-ին, բողոքի երթով շարժվելու են Սահմանադրական դատարան, որից հետո կգնան ԵՊՀ ՝ մինչև ժամը 15:00-ը նստացույց անելու նպատակով: Այդ մասին iLur.am-ին հաղորդեց կազմակերպիչներից մեկը:
Հիշեցնենք, որ դասադուլը մեկնարկել է փետրվարի 25-ից: Ուսանողները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։ Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և կոչ են անում բոլոր ուսանողներին՝ համախմբվել և տեր կանգնել ժողովրդի ձայնին։
‘