‘
Քիչ առաջ ավարտվել է տարկետման գործող ինստիտուտի վերացման դեմ բողոքող նախաձեռնության հինգ ներկայացուցիչների հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպումից հետո նրանք պատմեցին, որ հանդիպումն առանց անակնկալի չի անցել, քանի որ ընդունելության պահին են տեսել, որ հանդիպմանը մասնակցում են նաեւ ՊՆախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Տղաների խոսքով, մոտ երկու ժամ տեւած հանդիպումն էական արդյունք չի արձանագրել, քանի որ վարչապետի հիմնական առաջարկը եղել է օրենքի ընդունումից հետո իրենց մտահոգությունները ներկայացնել առաջարկությունների տեսքով, այնինչ իրենք պայքարում են հենց օրենքի ընդունման դեմ:
Ի դեպ, հանդիպումը, պայմանավորվածության համաձայն, ամբողջությամբ ձայնագրվել է, եւ շուտով կառավարությունը կհրապարակի այդ տեսագրությունը:
‘