‘Դասադուլն ու բողոքի ցույցը շարունակվում են ‘

2440

Տարկետման գործող ինստիտուտի վերացման դեմ բողոքող նախաձեռնության անդամներն ու մեծ թվով ուսանողներ այսօր եւս շարունակում են դասադուլն ու բողոքի ակցիաները: Դասադուլավորները կրկին շրջում են Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետներով հասկանալու համար՝ դասեր ընթանում են, թե ոչ, ներկա ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։ Դասեր չեն ընթանում սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի եւ կենսաբանության ֆակուլտետներում. լսարանները դատարկ են:

Հիշեցնենք, ուրբաթ ուշ երեկոյան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել սույն օրինագծին։ Այս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյայում երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վիճահարույց օրինագիծը։

Նախորդ հոդվածը‘Հզոր երկրաշարժ Իրանի և Իրաքի սահմանին’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն սպասվում’