‘
Տարկետման գործող ինստիտուտի վերացման դեմ բողոքող նախաձեռնության անդամներն ու մեծ թվով ուսանողներ այսօր եւս շարունակում են դասադուլն ու բողոքի ակցիաները:
Այսօր հայտնի դարձավ, որ 5 ուսանողներ փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում եւ հացադուլ են հայտարարել: Նրանցից մեկը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանն է:
‘