‘Դասախոսին դանակով հարվածել է ընկերուհուն անբավարար նշանակելու համար’

1284

29-ամյա Ակսել Մխիթարյանը, 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գևորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննություններն անբավարար նշանակելու կապակցությամբ, վիճաբանել է դասախոսի հետ, որի ընթացքում, ըստ նախաքննական մարմնի,  իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև   դիմել փախուստի:

Ակսել Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մաս  2-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Հոդվածը  նախատեսում է ազատազրկում՝  հինգից տասը տարի ժամկետով: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Վրաերթի ենթարկված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Վարչական դատարանը վարույթ է ընդունել գազի և էլեկտրաէներգիայի հայցերը’