‘
Դավթաշենի 4-րդ թաղամասի 46 շենքի ետնամասի այգու ծառերը հատում են: Այս մասին ահազանգեցին տեղի բնակիչները, հայտնում է ecolur.org-ը:
«Եկել են, ծառերը հանել են: Չորսը ծառ տարան, մեկը՝ չթողեցինք: Ավտոսպասարկման կետ են ուզում սարքել: Բայց սա մեր միակ կանաչ գոտին է: Նախկինում շենքի ետնամասում անբողջությամբ այգի է եղել, կամաց-կամաց այգիները վերածվեցին շինությունների, մնաց այս փոքր կտորը, հիմա սա էլ են ուզում ոչնչացնել»,- պատմեց տեղի բնակչուհի Նաիրա Զուրաբյանը: Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ թույլտվություն ներկայացվել է, և ամեն ինչ օրինական է: Նախաձեռնողը ոմն Արթուր է:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղում չհաջողվեց զրուցել որևէ աշխատակցի կամ պատասխատանտուի հետ: Բնակիչների խոսքով, լրատվամիջոցների ժամանման մասին տեղեկանալով՝ նրանք փախուստի դիմեցին:
տեսանյութը՝ Արաքսի Բլբուլյանի
‘