‘Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից’

827

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը:

Իսպանացի դարպասապահը հեռանալու որոշում կկայացնի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհայտնվի Անգլիայի առաջնության լավագույն քառյակում և այդպիսով չկարողանա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Դավիդ դե Խեայի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում նշվում է Մադրիդի «Ռեալի» անունը: «Արքայական ակումբը» պատրաստ է սկսել բանակցությունները գարնանից:

Նախորդ հոդվածը‘Սանտուշ. «Հայաստանի հավաքականին հաղթելու համար պետք է լավ խաղ ցուցադրել»’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն, Մարսելոն, Կոենտրաուն, Բենզեման մի լավ« չարչարում են» Վարանին և Պեպեին (տեսանյութ)’