‘Դավիդ Դե Խեան և Լոնդոնի «Չելսիի» չեխ դարպասապահ Պետր Չեխը «Ռեալի» դիտակետում’

968

Իսպանական AS-ի հաղորդմամբ՝Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Եթե դա չհաջողվի, «արքայական ակումբը» կփորձի իրականացնել Լոնդոնի «Չելսիի» չեխ դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը: 

Անգլիայի 20-ակի չեմպիոնն իսպանացու համար պահանջում է 68 մլն եվրո, և դա կարող է խոչընդոտել հնարավոր տրանսֆերին: Այդ պատճառով Չեխը դիտարկվում է որպես պահեստային տարբերակ: 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ամռանը կհեռանա թիմից:

Նախորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’