‘Դավիդ դե Խեա. «Կփորձենք մրցաշրջանն ավարտել՝ ակումբի թանգարանը տիտղոսներով հարստացնելով»’

900

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հույս ունի, որ իր թիմը կպայքարի Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի համար: 16-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ հորիզոնականում է և առաջատար «Լեսթեր Սիթիին» զիջում է 6 միավորով:

-Պրեմիեր լիգան բարդ առաջնություն է, և այստեղ շատ են ուժեղ թիմերը, որոնք տքնաջան աշխատում են բարձր հորիզոնականներ զբաղեցնելու և տիտղոս նվաճելու համար: Իսկական պայքար է: Հուսանք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի ոսկե մեդալների հավակնող թիմերի թվում:

Բոլորս ցանկանում ենք ապրիլին լինել առաջատարի կարգավիճակում և դրա համար ջանք չենք խնայելու: Կփորձենք մրցաշրջանն ավարտել՝ ակումբի թանգարանը տիտղոսներով հարստացնելով,-Դավիդ դե Խեայի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Չելսին» խզեց Մոուրինյուի հետ պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Կապելո. «Ինքս նմանատիպ իրավիճակում հայտնվել եմ»’