‘
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ասել է, որ մանկունյանցիներն իրավունք չունեն երկրորդ տարին անընդմեջ զրկվել Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից:
Հիշեցնենք,որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, որը ՉԼ-ին մասնակցելու հնարավորություն է տալիս:
«Անկեղծ ասած` անգլիական ֆուտբոլը փոխել է ինձ: Այժմ ես ֆիզիկապես և ընդհանրապես տարբեր առումներով ավելի ուժեղ եմ: Անգլիա էի ժամանել, երբ դեռ շատ երիտասարդ էի, և մինչև հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Այստեղ շատ բան եմ սովորել:
Մենք պետք է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք: Այն արդեն իսկ բաց ենք թողել նախորդ մրցաշրջանում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» նման թիմը երկրորդ տարին անընդմեջ ՉԼ-ին չմասնակցելու իրավունք չունի»,-դե Խեայի խոսքը մեջբերված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:
‘