‘
«Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը մոտ ապագայում կարող է դառնալ «Բավարիա»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Express.co.uk-ը:
Մյունխենյան ակումբը լջորեն հետաքրքրված է 30-ամյա խաղացողի ծառայություններով, ով սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ:
Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն ինքն է ցանկանում լքել թիմը:
Հավելենք, որ Լուիսն «ազնվականներ»-ի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի վերջին:
‘