‘
«Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական գրանդն արդեն կապ է հաստատել բրազիլացու հետ: «Ռոսոներիներ»-ը ցանկանում են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել առաջիկա ամռանը:
Լուիսն իր հերթին դեմ չէ հեռանալ լոնդոնցիների կազմից, քանի որ վատ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:
‘