‘
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը պատմել է ազգային թիմում իր կարիերայի, ինչպես նաև հավաքականում մրցելույթների հնարավոր դադարեցման մասին։
— Աշխարհի առաջնության ընտրական փուլի ընթացքում ինձ հաջողվեց աստիճանաբար բարելավել իմ խաղը։ Հասկանում եմ, որ մեծանում եմ, բայց հիմա ազգային թիմից հեռանալու մտադրություն չունեմ։ Նույնիսկ չեմ էլ մտածում դրա մասին։ Եթե կարող եմ օգտակար լինել հավաքականին, ապա ազնվորեն կկատարեմ իմ աշխատանքը։
Ողջ կարիերայի ընթացքում ես պահպանել եմ հոգեբանական կայունությունը, այլապես չէր հաջողվի այդքան երկար բարձր մակարդակով հանդես գալ։ Այն պահին, երբ զգամ, որ այլևս չեմ կարողանում կատարել իմ աշխատանքը՝ կհայտարարեմ միջազգային ասպարեզում իմ կարիերայի ավարտի մասին,- ասել է Սիլվան։
‘