‘
«Բարսելոնայի» հարձակվող Դավիթ Վիլյան ցանկություն է հայտնել լքել կատալոնյան ակումբը, հայտնում է sport.es-ը: Նման որոշման պատճառը ֆուտբոլիստի դժգոհությունն է, որ խաղային պրակտիկան շատ քիչ է:
«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Վիլյայից առնվազն 30 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ տեղեկություններ կային, Իսպանիայի հավաքականի հարձակվողին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Լիվերպուլը» եւ «Յուվենտուսը»:
‘