‘Դավիդ Վիլյան 3 տարվա ընդմիջումից հետո հրավիրվել է Իսպանիայի հավաքական (հայտացուցակ)’

3375

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում կայանալիք առաջիկա խաղերի հայտացուցակը:

«Ֆուրիա ռոխա» է վերադարձել Դավիդ Վիլյան: «Նյու Յորք Սիթիի» հարձակվողն ազգային ընտրանի չէր հրավիրվել 2014 թվականից: «Էլ Գուախեն» MLS-ի ընթացիկ առաջնության 24 խաղում 19 գոլ է հեղինակել ու գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Կարիերայի ընթացքում առաջին անգամ հավաքական է հրավիրվել նաև «Միլանի» կիսապաշտպան Սուսոն,- հայտնում է պրիինեյան թիմի թվիթերյան էջը:

Ամբողջական կազմը.

Դարպաապահներ – Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպե Ռեյնա («Նապոլի), Կեպա Արիսբալագա («Ատլետիկ» Բ.)

Պաշտպաններ – Ժորդի Ալբա, Ժերար Պիկե (երկուսն էլ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Նաչո, Դանիել Կարվախալ (երեքն էլ «Ռեալ»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Մարկ Բարտրա («Բորուսսիա» Դ.), Նաչո Մոնրեալ («Արսենալ»)

Կիսապաշտպաններ – Կոկե, Սաուլ (երկուսն էլ «Ատլետիկո»), Իսկո, Մարկո Ասենսիո (երկուսն էլ «Ռեալ»), Սերժի Բուսկետս, Անդրես Ինյեստա, Ժերար Դեուլոֆեու (երեքն էլ «Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Վիտոլո («Լաս Պալմաս»), Պեդրո Ռոդրիգես

Հարձակվողներ – Դավիդ Վիլյա («Նյու Յորք Սիթի»), Ալվարո Մորատա («Չելսի»), Յագո Ասպաս («Սելտա»)

Սեպտեմբերի 2-ին Իսպանիան կընդունի Իտալիային, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Լիխտեյնշտեյնին:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են դառնալ իր և Մեսսիի հետնորդները’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպա լիգա. Խմբային փուլի վիճակահանություն’