‘
«Նյու-Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան ընդգծել է, որ հաճույքով կվերադառնա Իսպանիայի հավաքական, եթե ազգային թիմը հետաքրքրված լինի իր ծառայություններով:
«Իհարկե, ես ուրախ կլինեմ վերադառնալ Իսպանիայի հավաքական: Սակայն դա քիչ հավանական է. չէ՞ որ ես հեռավոր երկրի առաջնությունում եմ հանդես գալիս: Բայց եթե ազգային թիմը իմ ծառայությունների կարիքն ունենա, ես չեմ կարող մերժել նրան»:
‘