‘Դավիդ Վիլյա. «Չավիի մակարդակը և ցուցադրած ֆուտբոլը դարձրել են մեզ հզոր»’

1060

Ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հաջողություն է մաղթել իր նախկին խաղընկերոջը` կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավիին իր նոր ակումբում:

«Հաջողություն եմ մաղթում քո նոր մարտահրավերներում, ընկեր: Քո մակարդակը և ցուցադրած ֆուտբոլը դարձրել են մեզ հզոր»,- գրել է Վիլյան ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Չավին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնա»-ն և պայմանագիր կկնքի քաթարական «Ալ Սադ» ակումբի հետ:

Նախորդ հոդվածը‘Ասխաբաձեն՝ «Սպարտակի» ժամանակավոր ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Sky Sport Italia. Կիրակի օրը «Ռեալ»-ը կհայտարարի Անչելոտիի պաշտոնանկության մասին’