‘Դավիթ Բաբայանը պատմել է Ստեփանակերտի ակնկալիքների մասին Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից’

1007

Սարգսյան-Պուտին-Ալիև Սոչիի հանդիպումից Ստեփանակերտի ակնկալիքները հանգում էին այն բանին, որպեսզի  տարածաշրջանում տիրեն հրադադար և կայունություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիքրորոշումը, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները` ինչ-որ առաջընթաց ակնկալելու հարկ չկա: Հանդիպումն, այնուամենյնիվ, արդյունավետ է», — կարծում է նա:

Բաբայանի ասելով,  Ռուսաստանը, որպես տարածաշրջանում  շահեր և բավականին պատկառելի ազդեցություն ունեցող երկիր, պարզորոշ հասկացրել է, որ խնդրի որևէ ուժային լուծում անընդունելի է` ինչպես հումանիտար, այնպես  էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Եվ դա հանդիպման կարևորգաույն բաղադրիչն է:

«Պաշտոնական Բաքուն վերջին ժամանակներս հետևողականորեն իրավիճակը տանում էր դեպի պատերազմ, այդ մասին են խոսում բազմաթիվ դիվերսիաներն ու հայկական դիրքերի գնդակոծությունները: Սակայն արժանի պատասխան  ստանալով  Արցախի պաշտպանության բանակից և Հայաստանի զինված ուժերից` Ադրբեջանը զսպեց իր եռանդը», — ամփոփել է նա:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Իլհամ Ալիևի ռասիստական հայտարարությունները համարժեք արձագանք չեն գտնում ԵԱՀԿ ՄԽ կողմից’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. iLur.am-ի եւ «Հրապարակ»-ի գործի նպատակը խոսքի ազատության փլուզումն է (Տեսանյութ)’