‘Դավիթ Բաբայան. Կարենը չէր կարող ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է լինել’

1117

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը համոզված է, որ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի՝ «Ֆրանս-պրես» գործակալությանը տված հայտարարությունը թյուրիմացություն է:

Հիշեցնենք, որ լրագրողի այն հարցին, թե արդյոք արտգործնախարարը Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար տեսնում է, Կարեն Միրզոյանը պատասխանել է, որ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը գտնում է, որ կատարվածը թյուրիմացություն է, և Կարեն Միրզոյանը նման հայտարարություն արել է՝ ցանկանալով պատասխանել այլ հարցի։

«Ինքը չէր կարող այդպիսի արտահայտություն անել: Դա անհնար է: Նույնիսկ խենթ մարդը էդպիսի բան չի կարող ասել: Երևի ժամանակի խնդիր կար և այլն… Կրկնում եմ՝ ինքը, եթե նման հայտարարություն աներ, ինքը չէր կարող ԼՂՀ արտգործնախարար լինել»,- Tert.am-ին ասել է Բաբայանը՝ ավելացնելով. «Ճանաչելով Կարեն Միրզոյանին, քաջատեղյակ լինելով նրա դիրքորոշմանը Արցախի հարցում՝ համոզված եմ, որ Կարենը չէր կարող ասել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում»:

Նախորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալն ինքնասպանություն է գործել’
Հաջորդ հոդվածը‘Սփյուռքի նախարարությունը քեֆերի վրա ավելի քան 1,5 միլիոն դրամ է ծախսել’