‘Դավիթ Գասպարյան. Պատմության դասագրքում անկողմնակալ, ճշգրիտ պատկեր պետք է լինի’

863

Պատմական փաստը ճշգրտորեն պետք է արտացոլվեր՝ առանց վերաբերմունքի, սա կլիներ այն, ինչ անհրաժեշտ է, ոչ թե ինչ-որ մեկի մեկնաբանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ պատմության դասագրքի մասին նման տեսակետ հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:

«Փաստը ճիշտ չի ներկայացվել: Եթե խոսակցության տեղիք է տալիս, ուրեմն փաստը ճիշտ չի ներկայացվել: Ի՞նչ է նշանակում՝ անձնական կամ կուսակցական մոտեցումներ վերագրել դրան: Պետք է վերահսկվեն նման բաները: Հեղինակը կարող է կուսակցական լինել, ինչ-որ դիրքորոշում ունենալ, բայց պատմության դասագրքում անկողմնակալ, ճշգրիտ պատկեր պետք է լինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում հրատարակված «Հայոց պատմություն» դասագիրքը վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել: Գիրքը հեղինակած՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը դասագրքում ներկայացնում է սուբյեկտիվ տեսակետներ, փաստերը խեղաթյուրված են:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում կասեցված է ինտերնետ կապը’
Հաջորդ հոդվածը‘«Կովկասի բնության հիմնադրամը» կվերսկսի Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը’