‘Դավիթ Գյուրջինյան. Շտեմարանները մեր կրթության վերջին խայտառակությունն են’

2321

«Շտեմարանների մասին անդադար ասում ենք, որ դրանք մեր կրթության վերջին խայտառականությունն են»,- iLur.am-ի հետ զրույցում նկատեց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը՝ մեկնաբանելով վերջերս շտեմարանների շուրջ դժգոհությունները:

Խոսելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն խոստման մասին, թե նախարարությունը կանխելու է վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում՝ Դավիթ Գյուրջինյանը նկատեց.

«Դա պետք է նախարարը չխոստանար, որովհետև իր մի ուրիշ խոսքով՝ ԳԹԿ-ն չի ենթարկվում նախարարին: Պահանջները պետք է ԳԹԿ-ին ներկայացվեն և նրա վերադասին՝ կառավարությանը, թե ինչու են  մասնագետներն այդպիսի շտեմարաններ են մատուցում մեր դպրոցականներին և դիմորդներին»:

Ըստ Դավիթ Գյուրջինյանի՝ նման շտեմարանների նպատակն է ցածր գնահատականների միջոցով կարգավորել ընդունելությունը մրցակցային ֆալուլտետներում:

Հատկանշական է, որ 2012 թվականից ՀՀ ԿԳՆ-ի առաջարկությամբ ընդունելության քննությունները կազմակերպվում են շտեմարանային եղանակով, այս տարվանից գրեթե բոլոր քննական առարկաների համար հրատարակվել են շտեմարաններ: Շտեմարանների կազմումը և հրատարակումը իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` ԳԹԿ-ն, որն անկախ կազմակերպություն է և ՀՀ ԿԳՆ-ի գերատեսչական ենթակայության ներքո չի գտնվում: Շտեմարաններում հայտնաբերված հնարավոր վրիպակների և սխալների համար պետք է դիմել ԳԹԿ:

Նախորդ հոդվածը‘Լեմպարդը հեռանում է Լոս-Անջելես’
Հաջորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատները» թեկնածուներից մեկին սատարելու մասին դեռ որոշում չեն կայացրել’