‘Դավիթ Լոքյանին և Լևոն Մկրտչյանին ՀՅԴ Բյուրոյում փոխարինել են Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Կիրո Մանոյանը’

1157

Հունվարի 24-ին իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը:

Համաձայն ՀՅԴ կայքի՝ իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել է նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով.

Վիգեն Բաղումյան (Իրան)

Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Հակոբ Խաչերյան (Լիբանան)

Հրանտ Մարգարյան (Հայաստան)

Կիրո Մանոյան (Հայաստան)

Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Բենիամին Պչաքչյան (Լիբանան)

Հակոբ Տեր-Խաչատուրյան (Կանադա)

Արմեն Ռուստամյան (Հայաստան)

Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)

Մուրադ Փափազյան (Ֆրանսիա)

ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանին:

Նշենք, որ Բյուրոյի հայաստանյան կազմը, բացառությամբ Հրանտ Մարգարյանի, փոխվել է: Այսպես, բյուրոյի կազմից դուրս են մնացել Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, Գեորգի Պետրոսյանը, Մկրտիչ Մկրտչյանը: Նրանց փոխարեն նոր բյուրոյի կազմում են ընդգրկվել  Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Կիրո Մանոյանը:

Նախորդ հոդվածը‘Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ցաքուցրիվ մտքեր ամենասովորական մարդու մասին’