‘
«Դեռևս 99 թվականից պարբերաբար ալերգիայի հետ կապված բուժումներ եմ ստացել, այդ ալերգիկ վիճակը ինձ մոտ երբեք չի անցնում: Այսինքն՝ բուժական հաստատությունում գտնվելու անհրաժեշտություն է եղել»:
Այսպես է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը Tert.am-ի հետ զրույցում բացատրել այն, թե ինչու է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին ՊՆախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե ՀԿ-ներից մեկի հարցման հետքերով պարզել են, որ 48 բարձրաստիճան պաշտոնյաների որդիներից 6-ը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից:
Factor.am-ը ներկայացրել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները այս կամ այն պատճառով ազատվել են ծառայությունից կամ տարկետում են վերցրել:
Զինծառայությունից ազատվել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, պատգամավոր Կարեն (Տաշիրի) Կարապետյանի, (Յուվեցի) Կարո Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի, Վարդան Ղուկասյանի, գյուղնախարար Իգնատի Առաքելյանի, տարածքային կառավարան նախարար Դավիթ Լոքյանի, գեներալ Սեյրան Սարոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի եւ այլոց որդիները:
‘