‘
Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվել է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Այսօր պատասխանող կողմին հարցեր են ուղղել հայցվոր կողմի ներկայացուցիչները: Անդրիաս Ղուկասյանը պատասխանող Դավիթ Հարությունյանից նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, երբ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանգյանին ուղղված նամակում նշել է, որ ինքն է կազմակերպել նախագահական ընտրությունները: Իր հերթին, galatv.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարցրել է Դավիթ Հարությունյանին, թե որպես կազմակերպիչ, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կապ ունեցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի ժամանակավոր խափանման հետ, ինչը կեղծիքներ կիրառելու հնարավորություն է ստեղծել: Մանրամասները՝ տեսանյութում.
‘