‘Դավիթ Հովհաննիսյան. Ընտրություններ, որտեղ արգելված է ‘

1436

Քաղաքացի Դավիթ Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Ընտրություններ, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի խոսում Մարտի մեկի մասին…
Ընտրություններ, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի խոսում Սերժ Սարգսյանի ռեժիմի 150 քաղբանտարկյալների մասին և չի պահանջում Տիգրան Առաքելյանի ազատությունը…
Ընտրություններ, որտեղ արգելված է խոսել Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից այս երկրի ամբողջ բիզնեսը, լրատվական դաշտն ու զանազան «խիստ վճռական» քաղաքական ուժերի յուրացման և ալիևյան տիպի կլանի հաստատման մասին…
Ընտրություններ, որոնք իմը չեն, Հայաստանի քաղաքացունը չեն, Հայաստանի հանրությանը չեն…
Ընտրություններ, որի նկատմամբ միակ վերաբերմունքն արհամարհանքն ու անտարբերությունն է…
Ընտրություններ, որին ուղղակի չի կարելի անվանել ընտրություն, սա Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոցառում է…
Ընտրություններ, որի ավարտից հետո սկսելու է իրական պայքարը բռնատիրական ռեժիմի տապալման և Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար…

 

Նախորդ հոդվածը‘«Ռուսաստանի հայերի միության» կայքում զորավար Անդրանիկը ներկայացված է որպես «խաղաղ մուսուլման բնակչության ջարդարար»’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Ո՞վ է կանգնած Հայրիկյանի մահափորձի հետեւում ‘