Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացավ «Փյունիկից»։
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար եւ մաղթում հաջողություն։
Դավիթ Յուրչենկոն միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 «չոր» հանդիպում մեկ օրացուցային տարում։ Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11-մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ։