‘Դավիթ Յուրչենկո. Ցանկանում եմ, կարող եմ ու ամեն ինչ կանեմ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու համար’

2873

‘

Ռուսական «Տոսնոյի» նորեկ, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Football-spb.ru-ին տված հարցազրույցում խոսել է իր նոր ակումբի մասին և պատասխանել մի շարք հարցերի:

«Ակինֆեևին գիտեմ պատանեկան տարիքից: Նա հոգեբանական առումով բավականին պինդ տղա է: Նա հասկանում է, թե ինչ է ուզում: Իհարկե, նա լսում է քննադատությունները, սակայն դժվար թե դա նրան խանգարի: 

Իմ հետ կապված իրավիճակը շատ լավ տեսնում եք՝ ցանկանում եմ, կարող եմ ու ամեն ինչ կանեմ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու համար»,- ասել է Յուրչենկոն:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն ընդունել էր Հայաստանի ընտրանու կազմում հանդես գալու առաջարկը, սակայն վերջնական որոշում չէր կայացրել:

‘

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Ես եկա: Ես ասացի: Ես հաղթեցի»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» այլևս չի հետաքրքրվում Կուրտուայով և դիտարկում է Դե Խեային’