‘
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշում է կայացրել ավարտել իր սպորտային կարիերան: Նման որոշման պատճառը ուսի քրոնիկ վնասվածքն է, որը թենիսիստին այդպես էլ չհաջողվեց մինչև վերջ բուժել: Աջ ուսի հետ խնդիրների պատճառով նա դուրս չի եկել կորտ ընթացիկ տարվա ապրիլից:
Նալբանդյանը իր կարիերայի ընթացքում այդպես էլ չկարողացավ հաղթել մեծ սաղավարտի մրցաշարում, բայց անցկացրեց մի քանի փայլուն տարիներ: Նրա ամենամեծ նվաճումը եղել է АТР վարկանիշի երրորդ հորիզոնականը 2006 թվականի մարտին: 2005 թվականին էլ Նալբանդյանը արժանացավ Արգենտինայի տարվա մարզիկ մրցանակին՝ շրջանցելով Լիոնել Մեսսիին:
‘